Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության 
խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Եգիպտոսի ռազմաօդային ուժերը 90 տոննա մարդասիրական օգնություն են նետել Գազայի հատվածի հյուսիս։ Սա ամենամեծ խմբաքանակն է, որն անկլավ է հասցվել օդային ճանապարհով օգնության մատակարարումների մեկնարկից ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը X սոցիալական հարթակում:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ գործողությունն իրականացվել է երեք ինքնաթիռների միջոցով։ 90 տոննա պարենային և մարդասիրական օգնությամբ բեռները նետվել են «Գազայի հատվածի հյուսիսային մեկուսացված և անմատչելի շրջաններ»:

Այնուհետև գերատեսչությունը ևս մեկ հայտարարություն է տարածել, որում նշվում է ԱՄԷ-ի և Հորդանանի կողմից օդային ճանապարհով Գազա օգնություն հասցնելու երրորդ գործողության մասին։  

Ընդհանուր առմամբ, ըստ ԱՄԷ պաշտպանության նախարարության տվյալների, օդային միջանցքի միջոցով պաղեստինյան անկլավ է հասցվել 664 տոննա պարենային և մարդասիրական օգնություն։

Որպես կանոն, մարդասիրական օգնությունը Գազայի հատված է հասցվում Եգիպտոսից ցամաքային ճանապարհով՝ «Ռաֆահ» հսկիչ անցակետով։ Սակայն սահմանային անցակետում բեռնատարների շարասյուն է կուտակվել այն պատճառով, որ Իսրայելի իշխանությունները հաճախ ուշացնում են դրանց մուտքը։ Բացի այդ, անկլավում ցամաքով օգնության բաշխումը նույնպես դժվար է՝ շարունակվող մարտական գործողությունների պատճառով:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ի պատասխան այս հարձակման՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, մոտենում է 32 500-ի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am