Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները

ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, 
գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման 
հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեի (նստավայրը՝ Մոսկվա):

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ բարեկամական կապերի զարգացման:

ՀՀ-ում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկկողմ կապերի զարգացման կարևորությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանը ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամ է և  ֆրանկոֆոն ընտանիքի հետ նշում է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2024»-ը:  «Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անցկացվում են ֆրանկոֆոն մշակութային և գիտակրթական միջոցառումներ՝ միտված համընդհանուր արժեքների և ֆրանկոֆոն մշակույթի արժևորմանն ու տարածմանը»,-ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գավառում կանցկացվի շուրջ 30 միջոցառում: Ծրագիրը բազմաժանր է՝ կինո, երաժշտություն, թատրոն, ժամանակակից արվեստ։ Հայաստանի շուրջ 325 կրթական ու մշակութային հաստատություն ամբողջ տարվա ընթացքում Երևանում ու ՀՀ մարզերում կազմակերպելու է շուրջ 800 միջոցառում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է նաև Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերի անցկացումը Հայաստանում, որի շրջանակում  ակնկալվում է ավելի քան 50 պատվիրակության մասնակցություն՝  շուրջ 4000 ներկայացուցչով:

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Գվինեայի պատվիրակությունը ևս մասնակցություն կունենա Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում ընթացող լայնածավալ բարեփոխումներին: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պատրաստակամություն է հայտնել Գվինեայի գործընկերներին առցանց ձևաչափով ծանոթացնել Հայաստանի փորձին, ինչպես նաև նախանշել համագործակցության այլ ձևաչափեր: 

Հանդիպման ընթացքում քննարկվել  են նաև ԿԳՄՍ համակարգման ոլորտներում միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am