Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստան է ժամանում «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը

Հայաստան է ժամանում «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստան է ժամանում «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։ 

Ապրիլի 10-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (ղեկավար՝ Սայմոն Հեբերլե) և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի  (ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան) համատեղ համերգը։

Համերգը բաղկացած է երկու բաժնից՝ հոգևոր և աշխարհիկ։ Ծրագրում՝ ֆրանսիական, իտալական, անգլիական, սկանդինավյան, գերմանական, իսպանական և այլ ժողովուրդների խմբերգեր։

Բացի երևանյան համերգից, ապրիլի 12-ին, ժամը 19:00 Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում կկայանա «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը։

Համերգներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի համակազմակերպմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am