Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

ԵԽ պատգամավորները Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Էնթոնի Բլինքենին կոչ են անում ապահովել Հայաստանի անվտանգությունը

ԵԽ պատգամավորները Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Էնթոնի Բլինքենին կոչ են 
անում ապահովել Հայաստանի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի 24 պատգամավոր՝ այդ թվում՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ են անում ապահովել Հայաստանի անվտանգությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգի գրառմամբ հայտնում է Նատալի Լուազոն։

«Մինչ Եվրոպական Միությունն ու Միացյալ Նահանգները ուժեղացնում են իրենց աջակցությունը Երևանին, մենք՝ Եվրախորհրդարանի 24 պատգամավորներս, կոչ ենք անում Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Էնթոնի Բլինքենին ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- նշված է գրառման մեջ։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը 2024 թվականի ապրիլի 5-ին, հանդիպել էին Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am