Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Իռլանդիան նոր ղեկավար ունի՝ ամենաերիտասարդը երկրի պատմության ընթացքում

Իռլանդիան նոր ղեկավար ունի՝ ամենաերիտասարդը երկրի պատմության 
ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իռլանդիայի խորհրդարանը Սայմոն Հարիսին նշանակել է երկրի հաջորդ վարչապետ։ 37 տարեկան Հարիսն Իռլանդիայի պատմության ընթացքում ամենաերիտասարդ ղեկավարն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Սայմոն Հարիսն Իռլանդիայի ղեկավարի պաշտոնում նշանակվել է վարչապետ Լեո Վարադկարի պաշտոնական հրաժարականից հետո, որը տեղի է ունեցել ապրիլի 8-ին։

Խորհրդարանում քվեարկությունից հետո նորընտիր վարչապետը մեկնել է երկրի նախագահ Մայքլ Դենիել Հիգինսի հետ հանդիպման՝ պաշտոնապես վարչապետի պաշտոնը ստանձնելու համար։

Սայմոն Հարիսի օգտին քվեարկել է 88 պատգամավոր, դեմ՝ 69։

Նախկին վարչապետ Լեո Վարադկարն իր պաշտոնաթողության մասին անակնկալ կերպով հայտարարել էր մարտին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am