Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ԱՄՆ ԶՈւ-ն ոչնչացրել է Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու թռչող սարք

ԱՄՆ ԶՈւ-ն ոչնչացրել է Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի 
քան 80 անօդաչու թռչող սարք

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են ավելի քան 80 անօդաչու թռչող սարք և առնվազն 6 բալիստիկ հրթիռ, որոնք արձակվել են Իրանից և Եմենից։ Ապրիլի 14-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Ապրիլի 13-ին և ապրիլի 14-ի առավոտյան ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ուժերն ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության էսկադրային ականակիրների աջակցությամբ հաջողությամբ հարձակվել և ոչնչացրել են ավելի քան 80 անօդաչու թռչող սարք և առնվազն 6 բալիստիկ հրթիռ, որոնք պետք է հարվածեին Իսրայելին Իրանից և Եմենից»,-ասված է հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ի (նախկինում Twitter) նրա էջում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ոչնչացված հրթիռների թվում եղել է նաև մեկ արձակող սարք և յոթ անօդաչու թռչող սարք, որոնք գտնվում էին Եմենի տարածքում՝ հութիների վերահսկողության ներքո։ «CENTCOM-ը նախկինի նման պատրաստ է աջակցելու Իսրայելի պաշտպանությանը, մենք կշարունակենք աշխատել մեր տարածաշրջանային գործընկերների հետ՝ տարածաշրջանային անվտանգության բարձրացման համար»,-ասվում է հայտարարության մեջ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am