Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Իսրայելն Իրանի հարձակմանը պատասխանելու մասին որոշումը կընդունի առաջիկա օրերին․ ABC News

Իսրայելն Իրանի հարձակմանը պատասխանելու մասին որոշումը կընդունի 
առաջիկա օրերին․ ABC News

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի զինվորականները կառավարությանն են ներկայացրել Իրանի գրոհին պատասխանելու տարբերակներ, վերջնական որոշումը կընդունվի առաջիկա օրերին:

Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ներկայացուցիչ Փիթեր Լեռներին։

Ինչպես հաղորդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմը, ռազմական կաբինետն ապրիլի 14-ին նիստ է անցկացրել, որի ընթացքում մի քանի ժամ շարունակ քննարկվել են Թեհրանի հարձակմանը պատասխան գործողությունների մի քանի տարբերակներ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am