Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի 
նկատմամբ․ Ջուդի Չու

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հայտարարել է, որ շարունակում է աշխատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործընկերների հետ, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և աններելի ագրեսիայի համար։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» խորագրով  միջոցառման ընթացքում։

 «Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի նկատմամբ: Ես ինքս Արցախ այցելելու պատիվ եմ ունեցել։ Ես տեսել եմ այնպիսի անհավանական մարդկանց՝ ծաղկուն համայնքով, և ինձ այնքան ցավ է պատճառում մտածելը, որ նրանց քշել են այնտեղից, և որ այնքան շատերն են եղել, ովքեր բանտարկվել են: Այսպիսով, մենք պետք է անենք այն ամենը, ինչ կարող ենք: Ահա թե ինչու ես շարունակում եմ աշխատել Կոնգրեսի հայկական հարցերով  հանձնախմբի գործընկերների հետ Ադրբեջանին այս աններելի ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Չուն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am