Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ 
ստեղծված իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ յոթնյակի երկրները (G7) կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունն ապրիլի 19-ին Իտալիայում կայանալիք արտգործնախարարների հանդիպմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։

«Կանադայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցներն ինձ տեղեկացրին Իրանում գիշերը տեղի ունեցած պայթյունների մասին: Մենք ուշադրությամբ հետևում ենք իրադրությանը: Այսօր առավոտյան մենք դա Իտալիայում կքննարկենք արտգործնախարարների հետ G7-ի նստաշրջանում», - գրել է նա X սոցիալական հարթակում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իրանում պայթյուններ են լսվել, որոնք, ըստ ԱՄՆ աղբյուրների, եղել են Իսրայելի պատասխան հարվածները ապրիլի 13-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված ԱԹՍ-ների և հրթիռների հարձակմանը։ Ըստ իրանական աղբյուրների՝ Սպահան և Թավրիզ նահանգներում պայթյուններից հետո իրավիճակը կայուն է, միջուկային օբյեկտները չեն վնասվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am