Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՌԴ-ն նախկինի պես Երևանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով․ Լավրով

ՌԴ-ն նախկինի պես Երևանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական 
առումով․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան նախկինի պես Երևանին իր դաշնակիցն է համարում ոչ միայն իրավական առումով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը «Спутник», «Говорит Москва» և «Комсомольская правда» ռադիոկայաններին տված հարցազրույցից։ 

«Մենք, այնուամենայնիվ, Հայաստանի հետ դաշնակիցներ ենք։ Մենք դեռ մեզ դաշնակիցներ ենք համարում։ Իրավաբանորեն մենք դաշնակիցներ ենք, բայց ես կարծում եմ, որ ոչ միայն իրավաբանորեն, և որ այնտեղ կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի նշանակությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,- նշել է Լավրովը։

Նա ԱՄՆ-ին և Եվրամիությանը մեղադրել է Հայաստանն արագացված տեմպերով Ռուսաստանից պոկելու քայլեր իրականացնելու մեջ՝ դրանք որակելով «լկտի և անամոթ գործողություններ»։

«ԵԱՏՄ-ում Հայաստանը համամասնորեն ամենաշատ օգուտներն է ստանում։ Դա հաշվարկված է, Հայաստանի տնտեսության 35 տոկոսն իրականացվում է ԵԱՏՄ-ում  մասնակցության հաշվին»,-ընդգծել է Լավրովը՝ մեկնաբանելով ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի գործընկերային կապերի մասին որոշ պնդումները։

Լավրովը նշել է, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, ԵԱՏՄ-ին շատ ավելի քիչ է վճարում, քան մյուսները, այդ թվում՝ ֆինանսական ներդրումները, սակայն բացարձակ հավասար իրավունքներ ունի բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ:

«Իսկ եթե վերցնենք անցած տարին, ապա Հայաստանի ապրանքաշրջանառությունը 20 մլրդ դոլար է, դրա 37%-ը Եվրասիական տնտեսական միության հետ է, 13%-ը՝ Եվրամիության, 3%-ը՝ ԱՄՆ-ի։ Այսինքն, այստեղ նույնիսկ թվաբանության տեսանկյունից չի կարելի ասել, որ Հայաստանի հարցում ԵԱՏՄ-ն տապալվել է»,- ասել է նախարարը և հավելել, որ նրանք, ովքեր փորձում են ստեղծել Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության կողմից փոքր Հայաստանի շահագործման պատկերը, պետք է մտածեն այդ մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am