Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգության զորավարժություններին

Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգության զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ապրիլի 23-ից մինչև 25-ը կմասնակցի դաշինքի «Locked Shields 2024» (Միացված վահաններ) կիբեռանվտանգության զորավարժություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Շվեյցարիայի դաշնային խորհուրդը:

«Շվեյցարական բանակի կիբեռհրամանատարությունը կմասնակցի «Locked Shields 2024» զորավարժություններին՝ աշխարհում կիբեռպաշտպանության ամենամեծ զորավարժություններին, տարբեր ազգային և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Զորավարժությունների թեման «լինելու է կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը»։

Շվեյցարիայի կողմից մասնակցի շուրջ 70 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ, դաշնային վարչակազմի աշխատակիցներ և խիստ կարևոր ենթակառուցվածքի օպերատորներ։

Ինչպես պարզաբանել են Բեռնում, զորավարժությունների պլանի համաձայն՝ «հակառակորդն իրական ժամանակի ռեժիմով  կիբեռհարձակումներ կիրականացնի մոդելավորված համակարգչային ցանցերի և չափազանց կարևոր ենթակառուցվածքների վրա». թիմերի խնդիրը դառնալու է այդ գրոհների հայտնաբերումը և դրանցից պաշտպանությունը»:

Ըստ հաղորդագրության՝ խոսքը «իրական ժամանակի ռեժիմով իրական կիբեռհարձակումներին արձագանքելու և լուծումներ գտնելու մասին է»:

Ամենամյա զորավարժություններն անցկացվում են ՆԱՏՕ-ի համատեղ կիբեռպաշտպանության կենտրոնի (CCDCOE) կողմից, որը գտնվում է Տալլինում։ Այս տարի դրանց կմասնակցի ավելի քան 40 երկրներից շուրջ 4000 հազար փորձագետ: Շվեյցարիան զորավարժություններին մասնակցում է 2010 թվականից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am