Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության

G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական 
խաղաղության

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ յոթնյակի (G7) երկրները Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու կոչ են արել և հայտարարել էսկալացիայի անթույլատրելիության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին G7-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հայտարարություն են տարածել։

«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել լիակատար հանձնառությունը խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և հարատև խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

G7-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ փախստականների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի ապահովման համար:

Անդրադառնալով հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և Թուրքիայի ջանքերին՝ G7-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կոչ են արել բացել երկու երկրների միջև սահմանները:

G7-ի երկրներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կանադան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am