Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ

Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման 
միասնական հարթակ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնեց ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Զառա Մելքումովան։

«Ժամանակավոր նպաստների թերթիկների հետ կապված նախատեսվում է ունենալ էլեկտրոնային համակարգ երեք պետական մարմինների միջև՝ ՊԵԿ-ի, առողջապահության նախարարության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության: Անձի համար բացված անհատական թերթիկը ավտոմատ կերպով արտացոլելու է ՊԵԿ-ում. միանգամից կատարվելու է եկամտային հարկի հաշվարկ, նպաստի հաշվարկի համար անհրաժեշտ հաշվարկները փոխանցվելու են միասնական ծառայությանը և անհրաժեշտ գումարն ավտոմատ փոխանցվելու է գործատուի հաշվեհամարին: Այսինքն, բոլորս խուսափելու ենք լրացուցիչ գործընթացներից: Ամբողջն արվելու է միասնական հարթակի միջոցով»,- հայտնեց Զառա Մելքումովան:

Նա նշեց, որ նախատեսվում է ավտոմատացնել նաև հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման գործընթացը: «Հարկային մարմին է ներկայացվելու երկու տեղեկանք, որոնցից մեկը վերաբերելու է հաշվառված լինելուն, մյուսը՝ կրկնակի հարկումը բացառելու նպատակով ռեզիդենտ համարվելուն: Դա կատարվելու է առանց հարկային մարմին այցելելու: Համապատասխան ընթացակարգով գեներացվելու է փաստաթուղթ, որն ունենալու է նաև QR կոդ: Այն վավեր է լինելու նաև այլ երկրներում, որոնք կարողանալու են ՊԵԿ կայքում ծանոթանալ դրան»,- նշեց Մելքումովան:

Ավտոմատացվել է նաև մի քանի աղբյուրից ստացվող եկամուտների հարկման համակարգը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am