Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային 
Օլիմպիական խաղերի ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները շարունակում են պայքարը աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքեց 14.833 միավոր, նա զբաղեցրեց առաջին հորիզոնականը և նվաճեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Այս ձևում Արթուր Ավետիսյանը 5-րդն է:

Հայաստանի ընտրանու անդամ Հարություն Մերդինյանը նժույգ-թափերի վարժության եզրափակիչում զբաղեցրեց միայն 6-րդ տեղը:

Ապրիլի 20-ին եզրափակիչում կմրցի նաև աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am