Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան

Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է 
բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։ 

«Հայաստանի իշխանությունները մեզ տեղյակ են պահել այդ հանդիպման և արձանագրության բովանդակության վերաբերյալ։ Եվ մեզ հայտարարել են, որ համաձայնությունները ձեռք են բերվել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այսինքն՝ միջազգային սահմանի հիման վրա։

Ինչպես ինձ են հայտնել, այն հատվածը, որտեղով անցնում է մայրուղին, այդ համաձայնությունների մեջ ներառված չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սոբհանին՝ ՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ապրիլի 19-ի հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։

Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: 

Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am