Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել 
«Պապ թագավոր» ներկայացմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Զառ բնակավայրի միջնակարգ դպրոց և ներկա գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, dպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վարչապետի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել և հրավիրել իրենց բեմադրած ներկայացմանը, ինչը սիրով ընդունվել է:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

Ըստ աղբյուրի՝ դպրոցի տնօրենը մինչ ներկայացումը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու և ներկայացմանը ներկա գտնվելու համար: Նա նշել է, որ Զառի դպրոցը կառուցվել է 1976 թվականին, դպրոցում սովորում է 260 աշակերտ։ Դպրոցում կա նախակրթարան, որն այցելում է 33 սան։ Դպրոց հաճախում է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8 աշակերտ, 4 մանկավարժ էլ ապահովվել է աշխատանքով։ Դպրոցն ընդգրկված է կառավարության 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրում, որով առաջիկայում նախատեսված է կառուցել նոր ուսումնական հաստատություն:

Նշվում է, որ ներկայացման ավարտին վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավիրելու համար: Կառավարության ղեկավարը ողջունել է այսպիսի բարդ թեմաների անդրադառնալու աշակերտների համարձակությունն ու խիզախությունը: Վարչապետն ընդգծել է նաև աշակերտների ինքնուրույն մտածելու, վերլուծելու, եզրակացությունների գալու համարձակությունն ու մղումը:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հիշարժան օր նվիրելու, դրական լիցք,  ոգևորություն ու էներգիա տալու համար:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am