Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային 
շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 20-ին քվեարկություն կանցկացնի Ուկրաինային  տրամադրվելիք օգնության նոր փաթեթի շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օրինագիծը, որով նախատեսվում է մոտ 61 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային աջակցելու նպատակով, շարունակում է արգելափակված մնալ նախորդ տարվա վերջից։  

«Եթե ​​օրինագիծն արժանանա Ներկայացուցիչների պալատի հավանությանը, այն կփոխանցվի Սենատ, որտեղ Ուկրաինային տրամադրվող օգնությունը պաշտպանում է օրենսդիրների մեծամասնությունը։ Այնուհետև այն պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը, որը խոստացել է դա անել հենց  փաստաթուղթն իրեն հասնի»,- գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ուկրաինայի աջակցության օրինագիծը նախատեսում է ընդհանուր առմամբ 60, 84 միլիարդ դոլարի ծախսեր, բայց դրանից 23, 2 միլիարդ դոլարը նախատեսվում է ծախսել ԱՄՆ ռազմական պաշարները համալրելու վրա, որոնք կրճատվել են Կիևին ռազմական մատակարարումներից հետո։ 11, 3 միլիարդ դոլար կհատկացվի տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների կողմից իրականացվող գործողությունների համար, ինչպիսիք են ուկրաինացի զինծառայողների վերապատրաստումը երկրի սահմաններից դուրս և  նրանց ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներում»,-գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am