Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Պաղեստինում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերանայելու մասին

Պաղեստինում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերանայելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինի ինքնավարությունը կվերանայի ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները՝ կապված Պաղեստինին ՄԱԿ-ի կազմ ընդունելու բանաձևի վրա վետո դնելու հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբասը։

Միացյալ Նահանգները վետո է դրել Ալժիրի ներկայացրած բանաձևի վրա, որը խորհուրդ էր տալիս Գլխավոր ասամբլեային Պաղեստինն ընդունել ՄԱԿ-ի կազմ: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել քվեարկությունից։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած անդամները կողմ են քվեարկել։

Աբասը ԱՄՆ-ի վետոն անվանել է հիասթափեցնող, անպատասխանատու և աններելի:

«Պաղեստինի ղեկավարությունը կվերանայի ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները, որպեսզի համոզվի, որ մեր ժողովրդի շահերը, մեր գործը և մեր իրավունքները պաշտպանված են»,- ասել է Պաղեստինի առաջնորդը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am