Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իրանի նախագահը պաշտոնական այցով Պակիստանում է

Իրանի նախագահը պաշտոնական այցով Պակիստանում է

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Պակիստանի իր պաշտոնակից Ասիֆ Ալի Զարդարիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով գտնվում է Պակիստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Ռայիսին հանդիպում կունենա Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի, ինչպես նաև նախագահի հետ։ Փետրվարին երկրում նոր կառավարության ձևավորումից հետո Ռայիսին առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Պակիստան։

Իրանի նախագահը կայցելի Լահոր և Կարաչի քաղաքներ։ Երկու երկրները կստորագրեն համագործակցության պայմանագրեր առևտրի, առողջապահության, տնտեսության, անվտանգության, գյուղատնտեսության ոլորտներում։

Ըստ IRNA-ի՝ երկու երկրների միջև գոյություն ունեն քաղաքական ամուր կապեր։ Բացի այդ, Իրանը և Պակիստանը սերտորեն համագործակցում են առևտրի ոլորտում․ նրանց միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականին գերազանցել է 2,5 միլիարդը։ Կողմերը մտադիր են կրկնապատկել այս ցուցանիշը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am