Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է 
Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում 2020 թվականին բացված Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժինն ընդլայնվել է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը տեղեկացրեց, որ բաժնի աշխատակազմը համալրվել է ևս 5 աշխատակցով։

«Նրանք զբաղվելու են վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների դեմ ուղղված բռնությունների, ռասսայական խտրականության դրսևորումների, Ադրբեջանի թշնամական հռետորաբանության, ԼՂ-ում էթնիկ զտումների, բռնի տեղահանման և լիովին հայաթափման թեմաների առավել խորն ուսումնասիրությամբ»,-ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենն՝ ավելացնելով, որ նպատակը մեկն է՝ բարձրացնել թեմայի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտաշխատողների ուշադրության կենտրոնում են Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության՝ հայկական մշակութային արժեքների ոչնչացման հարցերը։

Լեռնային Ղարաբաղում 2023 թվականին տեղի ունեցածը մշտապես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ուշադրության կենտրոնում է։ Թանգարան-ինստիտուտի աշխատակիցները ներգրավվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում փաստահավաք առաքելության իրականացմանը, ինչպես նաև աշխատանքներ են տարվել հայերի տեղահանության, նրանց նկատմամբ բռնությունների, ատելության խոսքի, հայատյացության այլևայլ դրսևորումների վերաբերյալ նյութերի հավաքագրման և արխիվացման ուղղությամբ։  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am