Տավուշի մարզի երկու սահմանամերձ տարածքում ականազերծման շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ
20:09, 22 Ապրիլ 2024
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հարակից հատվածի բնակչությանը խնդրելով խուճապի չմատնվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում