Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել

Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մալայզիայում ռազմածովային ուժերի զորահանդեսի փորձի ժամանակ երկնքում բախվել են երկու ռազմական ուղղաթիռներ։ Վթարի հետևանքով զոհվել են անձնակազմերի բոլոր 10 անդամները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի հայտարարությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Փերեք նահանգի Լումութ ռազմակայանում տեղական ժամանակով 9։32-ին։

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեսանյութի՝ խմբով թռչող մի քանի ուղղաթիռներից մեկի պտուտակը դիպչում է մյուս ուղղաթիռին, և երկու ուղղաթիռները կործանվում են։

Մալայզիայի պաշտպանության նախարար Մոհամեդ Խալեդ Նորդինը հայտնել է, որ ուղղաթիռները փորձ էին անում, որպեսզի մասնակցեն Մալայզիայի թագավորական նավատորմի 90-ամյակին նվիրված զորահանդեսին, որը պետք է անցկացվի ապրիլի 27-ին։ Նախարարը հայտնել է, որ բոլոր զոհվածները մինչև 40 տարեկան էին։

Կատարվում է հետաքննություն՝ տեղի ունեցածի պատճառները պարզելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am