Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը

ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել 
պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի խորհրդարանում Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Սթոքհոլմում Հայաստանի դեսպանի և այլ հյուրերի մասնակցությամբ հիշատակի արարողություն կկազմակերպի։

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում այս մասին հայտնել է Շվեդիայի խորհրդարանի անդամ Էրիկ Հելսբորնը։ 

«Այստեղ՝ Շվեդիայի խորհրդարանում, Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը արարողություն կկազմակերպի Շվեդիայում Հայաստանի դեսպանի և այլ հյուրերի հետ։ Ցավոք, այս տարվա Հիշատակի օրը ավելի արդիական է թվում, քան եղել է նախորդ մի քանի տարիների ընթացքում»,- նշեց պատգամավորը։ 

Էրիկ Հելսբորնը, համեմատականներ անցկացնելով Հայոց ցեղասպանության և նախորդ տարի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման միջև, ընդգծեց․ «Արցախում անցյալ տարվա էթնիկ զտումներով աշխարհին հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը»:

Շվեդ պատգամավորը խոստացավ, որ կշարունակի օգտագործել իրեն տրված հարթակը` լույս սփռելու այն ամենի վրա, ինչ տեղի է ունեցել և ինչ շարունակում է տեղի ունենալ տարածաշրջանում։

«Շարունակելու եմ կառուցել կապեր և ավելի սերտ հարաբերություններ Եվրոպայի ժողովուրդների և Հայաստանի ժողովրդի միջև՝ ավելի պայծառ ապագայի համար»,- եզրափակեց Հելսբորնը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am