Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ

Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ 
ֆինանսական ակտիվներ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի իշխանությունները 2023 թվականին լրացուցիչ սառեցրել են Ռուսաստանի Դաշնության ֆինանսական ակտիվներ՝ 580 միլիոն շվեյցարական ֆրանկի (մոտ 636 միլիոն դոլար) չափով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ  մասին ասված է Շվեյցարիայի Տնտեսական հարցերով պետական ​​քարտուղարության հայտարարության մեջ։

«Հաշվետու ժամանակահատվածում կոմիտեն, սեփական հետաքննության արդյունքներով և բանկերի մանրամասն բացատրություններից հետո, սառեցրել է 580 միլիոն շվեյցարական ֆրանկի (խմբ․՝ Ռուսաստանի Դաշնության) լրացուցիչ ֆինանսական ակտիվներ: Բացի այդ, արգելափակվել է անշարժ գույքի երկու նոր օբյեկտ», - փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Այժմ համադաշնությունում, ընդհանուր առմամբ, սառեցված է անշարժ գույքի 17 օբյեկտ, պարզաբանել են քարտուղարությունում։

Բացի այդ, Շվեյցարիայի իշխանությունները լրացուցիչ արգելափակել են ռուսական այլ ակտիվներ, որոնց թվում՝ «սպորտային և լյուքս ավտոմոբիլներ, արվեստի գործեր, կահույք և երաժշտական ​​գործիքներ, որոնք պատկանում են Շվեյցարիայում պատժամիջոցների ենթարկված՝ (խմբ․՝ Ռուսաստանի Դաշնության) ֆիզիկական և իրավաբանական անձանց»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am