Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին

ԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը 
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը։  

Հիմնական զեկույցով հանդես է գալիս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այո, բանակցություններ պետք է լինեն, այո սահմանազատում պետք է լինի։ Ըստ մեզ՝ սահմանազատման հիմքը պետք է լինեն 1993 թվականի փաստացի գործող սահմանները»,-ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը նաև անդրադարձավ  Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ ապրիլի 19-ին ձեռք բերած պայմանավորվածությանը։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքով վարչապետին իրավունք տրվում է կազմել խորհրդակցական մարմիններ։ Այն մարմնին, որը ղեկավարում է Մհեր Գրիգորյանը, որևէ մեկն իրավունք չի տվել որոշում կայացնել, թե որտեղով է անցնում սահմանը։ Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, տարածքի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով։ Տարածքը դա այն հողն է,որի վրա գործում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Հետևաբար, ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե խորհրդակցական մարմին հանդիսացող հանձնաժողովի որոշումով»,-ասաց Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է ընդունել Ազգային ժողովի հայտարարությունը, որտեղ հստակ նշվում է, թե ինչի հիման վրա պետք է սահմանազատումը տեղի ունենա։

«Սահմանազատումը պետք է տեղի ունենա միջազգային փաստաթղթերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա՝ որպես ուղենիշ ունենալով ԵԱՀԿ քարտուղարության կողմից մշակած փաստաթուղթը սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։ Անհրաժեշտ է խաղաղություն հաստատել, որպեսզի լինի իրական սահմանազատում։ Սահմանազատումը և սահմանագծումը պետք է լինեն իրար հաջորդող գործողություններ՝ սահմանագիծը պետք է ճշգրտվի ամբողջ պարագծով և հետո անցնեն սահմանագծման։ Ինչպես նշեցի, սահմանազատման հիմք պետք է հանդիսանա 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ սահմանը՝ Ադրբեջանի՝ ԱՊՀ-ին անդամակցելու պահին»,- ասաց Խաչատրյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am