Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել

Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոքր նավով Լա Մանշի նեղուցը հատելու ժամանակ 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ 7 տարեկան մի աղջիկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ BBC-ի լրագրողի՝ ֆրանսիական ափին՝ Կալեից հարավ, միգրանտները վաղ առավոտյան նստել էին նավ, որպեսզի անցնեն Լա մանշը։ Նավի վրա փորձել է տեղավորվել 100-ից ավելի միգրանտ, իսկ Ֆրանսիայի ոստիկանությունը փորձել է կանգնեցնել նրանց։

Այս միջադեպից առաջ Մեծ Բրիտանիան օրինագիծ էր ընդունել բրիտանական տարածք անօրինականորեն մուտք գործած միգրանտներին Ռուանդա արտաքսելու վերաբերյալ։ Վարչապետ Ռիշի Սունակի ներկայացրած օրինագիծը արժանացել է ընդդիմադիրների քննադատությանը։ Օրինագծի համաձայն՝ բոլոր միգրանտները, որոնք անօրինական կերպով մուտք են գործել Մեծ Բրիտանիա, առևտրային ավիաչվերթերով կարտաքսվեն Ռուանդա, որտեղ նրանք կկարողանան ապաստան խնդրել:

Սունակը, որն այս պահին Լեհաստանում է, լրագրողներին հայտնել է, որ Լա Մանշի նեղուցում այսօրվա ողբերգական միջադեպն ընդգծում է Ռուանդայի հետ կապված օրինագծի ընդունման անհրաժեշտությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am