Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը

Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE 
ֆիջիթալ սփեյսը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստի ոլորտի ամենահեղինակավոր ցուցահանդեսի՝ Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի մեկնարկի նախօրեին՝ ապրիլի 19-ին, քաղաքի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը:

Կարմիր ժապավենը կտրվել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանի և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի կողմից: Վենետիկը մարդաշատ էր այս գողտրիկ անկյունում, որտեղ հայտնի արտիստներ Րաֆֆի Ետալեանը և Էլենե Մետրևելին ներկայացրել են սեփական արվեստի գործերը։ Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ՝ հիմք դնելով հետագա համագործակցության համար:

4A4A4132.jpeg (8.89 MB)

«AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան, իսկ այդ անսահմանության մեջ ծնվում է յուրահատուկ կապ ստեղծագործողի, դիտողի և միջավայրի միջև», - ընդգծել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտարարել է, որ այս տարի աննախադեպ երևույթ է տեղի ունենում Վենետիկի բիենալեում, քանի որ Հայաստանը ներկայանում է երկու տաղավարով՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տարածքով և AKNEYE ֆիջիթալ սփեյսով:

4A4A3459.jpeg (4.21 MB)

Արվեստի համակարգող Անաստասիա Դոուսոնը նշել է, որ AKNEYE  ֆիջիթալ սփեյսն արվեստի ավանդական մոտեցումների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների զուգադրումն է: Քանդակի և NFT տեխնոլոգիայի համադրությունը հնարավորություն է տալիս դիտորդներին տեսնել նոր իրականություն՝ միաձուլելով ֆիզիկական և թվային աշխարհները:

Բիենալեի ընթացքում AKNEYE-ի ֆիջիթալ սփեյսը ներկայանում է որպես ոչ մրցութային նախագիծ՝ իր աջակցությունը ցուցաբերելով հայկական ազգային տաղավարին: Սփեյսում ցուցադրված են բազմաթիվ հայ և միջազգային ճանաչում վայելող օտարազգի ստեղծագործողների աշխատանքները՝ նպատակ ունենալով խթանել հայկական մշակույթի պատշաճ ներկայացումն ու տարածումն արտերկրում:

4A4A3463.jpeg (4.47 MB)

Ցուցադրությունը կավարտվի ս․թ․ նոյեմբերի 24-ին: Մինչ այդ կա հիանալի հնարավորություն՝ այցելելու հիասքանչ Վենետիկի սրտում գտնվող նորաբաց AKNEYE ֆիջիթալ սփեյս:

4A4A3545.jpeg (11.01 MB)

4A4A3594.jpeg (8.38 MB)

4A4A3669.jpeg (7.33 MB)

4A4A3673.jpeg (6.82 MB)

4A4A3715.jpeg (8.87 MB)

4A4A3764.jpeg (8.43 MB)

4A4A3787.jpeg (7.67 MB)

4A4A3796.jpeg (6.56 MB)

4A4A3902.jpeg (10.94 MB)

4A4A4174.jpeg (10.08 MB)

IMG_3882.jpeg (9.59 MB)

IMG_3883(1).jpeg (3.28 MB)

AKNEYE Phygital Space-ի մասին

Աշխարհում երրորդ ֆիջիթալ NFT սփեյսն է, որտեղ ձուլվել են թվային և ֆիզիկական աշխարհները: Այստեղ կարելի է բացահայտել NFT-ներն իրենց ֆիզիկական ձևաչափով և գնել ինքնատիպ արվեստի գործեր: AKNEYE ֆիջիթալ սփեյսը բաց է համագործակցության առաջարկների համար: Հեղինակավոր բիենալեի օրերին Վենետիկում գտնվող այս հիասքանչ անկյունում մինչև նոյեմբերի 24-ը կողք կողքի կքայլեն արվեստն ու տեխնոլոգիան:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am