Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մշակվել է ճանապարհային պատահարների տվյալների հաշվառման և կառավարման նոր համակարգ

Մշակվել է ճանապարհային պատահարների տվյալների հաշվառման և 
կառավարման նոր համակարգ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամփոփվեց «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագիրը, որն աջակցել է ճանապարհային անվտանգության միջամտությունների համակարգման, պլանավորման ու գնահատման ջանքերին՝ դրանով իսկ նպաստելով ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի նվազմանը: Ծրագրի շրջանակում համադրվել են մի շարք մեթոդաբանություններ՝ ներառյալ տվյալների վերլուծություն, թվայնացում և վարքագծային փոփոխությունների խթանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությունը, որն իրականացվում է ՄԱԿ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, նպատակ ուներ աջակցել «Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության» իրականացմանը՝ տվյալների նոր շտեմարաններ ինտեգրելու և փորձարկումների վրա հիմնված քաղաքականությունների մշակման փորձը տարածելու միջոցով:

OLD08178.JPG (567 KB)

Ծրագրի շրջանակում տվյալների վերլուծության և վիզուալիզացման ջանքերի շնորհիվ մշակվել է ճանապարհային վթարների սև կետերի իրական ժամանակում վերլուծող հարթակը, որն առաջինն է տարածաշրջանում։ Հարթակը մշակվել է իրական ժամանակում ստացվող ավելի քան 23 հազար ճանապարհային վթարների տվյալների հիման վրա, որոնց արդյունքում երկրում գրանցվել են մահացություններ կամ մարմնական վնասվածքներ:

«Նման նախաձեռնությունները քաղաքականություն մշակողներին հնարավորություն են տալիս փաստահենք որոշումներ կայացնել՝ հիմնվելով մեծ վերլուծության և վարքագծային միջամտությունների վրա»,- ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

OLD08175.JPG (431 KB)

Նա հավելեց՝ ծրագրի շրջանակներում մշակվել է նաև ճանապարհային պատահարների տվյալների հաշվառման և կառավարման նոր համակարգ՝ վերլուծական գործիքներով:

Ծրագրի շրջանակում՝ նույն տվյալների վերլուծության վրա հիմնվելով, իրականացվել են վարքաբանական միջամտություններ, որոնց շրջանակում աշխատել են ավելի քան 21 հազար կարգազանց վարորդի հետ: Ոստիկանության հետ համատեղ ջանքերը նպաստել են ճանապարհային երթևեկության խախտումների 18 տոկոսով նվազեցնելուն` նախադեպ ձևավորելով վարքաբանության վրա հիմնված հաղորդակցության արդյունավետ ռազմավարությունների համար:

«Այս ծրագիրն արդյունավետորեն խնդիրներ է լուծել Հայաստանում ճանապարհային անվտանգության հետ կապված բազմաթիվ կարևոր ոլորտներում՝ ներառյալ տվյալների վերլուծությունը սև կետերի հայտնաբերման համար և թիրախավորված վարքաբանական միջամտությունների իրականացումը՝ ուղղված արագություն գերազանցող վարորդներին: Նման նորարարական բազմակողմանի նախաձեռնությունների միջոցով է, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքների, որոնք տվյալահենք ու փաստահենք են: Ակնկալում ենք նման նախաձեռնությունների շարունակականությունը»,- նշեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն:

OLD08216.JPG (362 KB)

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին մատնանշեց ծրագրի շրջանակում ՄԱԶԾ-ի կողմից կիրառված նորարարական մեթոդաբանությունների կարևորությունը

«Ծրագիրը ճանապարհ է հարթել Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների, վնասվածքների և մահացությունների թիվը նվազեցնելու ուղղությամբ ավելի համակարգային և համապարփակ նախաձեռնությունների խթանման համար: Պատրաստ ենք կիրառել նորարարությունն ու վերափոխիչ մոտեցումները հանուն Հայաստանում ավելի անվտանգ ճանապարհների՝ այսօր ու հետագա սերունդների համար»,- նշեց Նաթիա Նացվիլիշվիլին:

OLD08262.JPG (441 KB)

Նա ներկայացրեց նաև, որ ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշակել է համակողմանի ճանապարհային անվտանգության և ՃՏՊ վնասվածքների կանխման մասին կրթական ծրագիր երեխաների և նրանց ծնողների համար։ Ծրագիրը փորձարկվել է Տավուշ և Լոռի մարզերում ու Երևանի 25 մանկապարտեզում։ Արդյունքում, ավելի քան հինգ հարյուր երեխա ու մոտ ութ հարյուր ծնող անմիջականորեն ներգրավված են եղել կրթական ծրագրերում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am