Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
ԳԱՎԱՌ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում սկսվել և ընթանում են ասֆալտապատ փողոցների փոսային նորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,
Ասֆալտապատ ճանապարհների վնասված հատվածներում փոսային նորոգումներ իրականացնելու նպատակով Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացվել է 19 միլիոն 254 հազար դրամ։
Նորոգվելու է Գավառ քաղաքի և համայնքի կազմում ընդգրկված Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ, Ծաղկաշեն, Նորատուս, Հայրավանք, Լճափ, Ծովազարդ, Բերդկունք բնակավայրերի ասֆալտապատ ճանապարհների վնասված հատվածները՝ շուրջ 3 հազար քառակուսի մետր մակերեսով։
Ճանապարհների նորոգման աշխատանքներն իրականացնում է «Քյավառ Սերվիս» ԱՊԸ-ն։
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում