Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Եթե Թուրքիան պատժված լիներ Հայոց ցեղասպանության համար, չէր շարունակի ահաբեկչական գործողությունները Սիրիայում. Նորա Արիսյան

Եթե Թուրքիան պատժված լիներ Հայոց ցեղասպանության համար, չէր շարունակի 
ահաբեկչական գործողությունները Սիրիայում. Նորա Արիսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի խոսքով՝ եթե Թուրքիան պատժված լիներ  ավելի քան մեկ դար առաջ իրականացրած Ցեղասպանության համար, միանշանակ  չէր համարձակվի ահաբեկչական արարքներն ու գործողությունները Սիրիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Սիրիան 12 տարի է, ինչ դիմադրում է այդ ահաբեկչական գործողություններին: Դժբախտաբար, պանթուրքիստական ծրագրերը տակավին շարունակվում են և՛ Սիրիայում, և՛  ընդհանրապես տարածաշրջանում»,- ասաց դեսպանը:

Նորա Արիսյանը մեծ հպարտությամբ նշեց, որ 2020 թվականին Սիրիայի Ազգային ժողովը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և կոչ արեց բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը, հետևել Սիրիայի օրինակին:

«Սիրիայի  ժողովուրդը Հայոց ցեղասպանության առաջին ականատեսն է եղել, և առաջիններից է, որ Ցեղասպանությունից փրկված հայերին սրտաբաց ընդունել է: Այսօր մեզ հետ Ցեղասպանության հուշահամալիրում է Սիրիայի Ազգային ժողովից պատվիրակություն, և նրանք  նույնպես եկել են զորավիգ կանգնելու Հայաստանին, աջակցելու  և կրկին անգամ հիշատակելու, որ Ցեղասպանությունը  միայն պատմական արարք չէ ու այն պետք է  ճանաչել»,- նշեց Հայաստանում Սիրիայի դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am