Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը կարծում է, որ չի կարելի թույլ տալ հայերի դեմ իրականացված ցեղասպանության կրկնությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
On the occasion of the anniversary of the #ArmenianGenocide, I express my unwavering support for Armenians around the world. People persecuted and held hostage because of their ethnicity must be protected at all costs. We must not allow history to repeat itself!#Neveragain pic.twitter.com/MompXuFE1g
— Andrey Kovatchev (@andreykovatchev) April 24, 2024
«Հայոց ցեղասպանության տարելիցին իմ աներեր աջակցությունն եմ հայտնում ողջ աշխարհի հայերին։ Մարդիկ, ովքեր հետապնդվում և գերեվարվում են իրենց էթնիկ պատկանելության պատճառով, պետք է ամեն գնով պաշտպանվեն։ Մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի»,- նշել է Կովաչևը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում