Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց 
ցեղասպանության ժխտումը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ Անգել Ջամբազկին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը մինչ օրս չճանաչելու փաստն իսկական ամոթ է համարում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին։ Այդ իրադարձությունը նպատակ ուներ համակարգված կերպով ոչնչացնել Օսմանյան կայսրության հայերին ու նրանց ինքնությունը։ Թուրքիան դեռևս չի ճանաչել ցեղասպանությունը։ Սա ամոթ է, սակայն մենք հիշում ենք ու երբեք չենք մոռանա ու չենք ների։ Հիշում եմ և պահանջում»,- գրել է Ջամբազկին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am