Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ

ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 24-ին ժամանել է Շանհայ՝ սկսելով իր աշխատանքային այցը Չինաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բլինքենը Չինաստանում կգտնվի ապրիլի 24-26-ը։ Սա նրա երկրորդ այցն է Չինաստան ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։

Պետքարտուղարության ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ Բլինքենը կլինի Շանհայում և Պեկինում։

Շանհայում նա կհանդիպի բիզնես ոլորտի ղեկավարների հետ, որից հետո՝ ապրիլի 26-ին, կմեկնի Պեկին՝ իր պաշտոնակից Վան Իի հետ բանակցություններ վարելու։ Ամենայն հավանականությամբ, Էնթոնի Բլինքենը նաև կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Բլինքենի այցի նախօրյակին կայացած ճեպազրույցում Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Պեկինը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել միակողմանի պատժամիջոցները Չինաստանի ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Բացի այդ, Չինաստանի ԱԳՆ-ն մատնանշել է ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի մատակարարումների անթույլատրելիությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am