Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան

Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր 
դրսևորումների. Սինանյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը և դրա հետևանքներին, նշել է, որ այսօր դեռ բախվում ենք ցեղասպանության տարբեր ձևաչափերի՝ մերօրյա դրսևորումների:

Սինանյանը նման կարծիք հայտնեց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

«Մենք նախորդ  տարվա սեպտեմբերին ապրեցինք  Լեռնային Ղարաբաղի հայության հայաթափման ոճրագործությունը, որն իր էությամբ ցեղասպանության մի տարատեսակ է: Մեր երկիրը, պետությունը, ժողովուրդը ազատ չէ գոյաբանական վտանգներից,  և այս  ամենը բխում է հենց ցեղասպանությունից, քանի որ այս գործընթացը դեռ շարունակվում է:

Իմ ցանկությունն ու իղձն  է, որ իրական հայրենասեր մարդիկ հավաքվեն, համախմբվեն և գործով այս պայքարի մասը դառնան, որպեսզի մենք կարողանանք Հայոց ցեղասպանության 110-ամյակը ոգեկոչել ավելի անվտանգ և ապահով  պայմաններում»,-նշեց Սինանյանը:

Հանձնակատարը նշեց՝ հաշվի առնելով այն, թե ինչ է տեղի ունենում մեր աշխարհամասում, պետք է հասկանանք,  որ  հույսը պետք է ինքներս մեզ վրա դնենք:

«Եթե աշխարհը որևէ դրական ձևով պետք է արձագանքի մեր պատմական և այսօրվա անվտանգային  արդար պահանջներին, ապա մենք դա պետք է առաջ բերենք մեր գործողություններով,  դրանք  սիրողական և լոզունգային մակարդակի չպետք է  լինեն, դրանք հաճախ մեզանից պահանջելու են դաժան և ծանր լուծումներ: Միայն աշխատանքի շնորհիվ ենք մենք կարողանալու այս  ամենը հաղթահարել»,-ընդգծեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am