Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի 
Ներկայացուցիչների պալատի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից,  միջոցառմանը ներկա են գտնվել երկրի նախագահ Լուիս Լակաժե Պոուն, արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, Ուրուգվայի արտաքին գործերի փոխքարտուղար Նիկոլաս Ալբերտոնին, մի շարք այլ նախարարներ և խորհրդարանականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարիամ Գևորգյանը, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ Արքեպիսկոպոս Գլնճյանը, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Բացման ելույթով հանդես է եկել Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան:Դատապարտելով Հայոց ցեղասպանությունն իրագործողներին և հանգամանորեն ներկայացնելով մի շարք պատմական փաստեր, այդ թվում՝ Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մանրամասները, Անա Օլիվերան նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների պատճառով Հայաստանի սահմանին տիրող լարվածությունն ու անորոշությունը շարունակվում են:

‹‹Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ: Բայց նա այդ պայքարում մենակ չէ, որովհետև միջազգայինը հանրությունը կլինի նրա կողքին: Հայերն աշխարհի ոչ մի ծայրում չեն կորցրել իրենց ինքնությունը››,-նշել է Անա Օլիվերան:

Ելույթի ընթացքում Անա Օլիվերան ցուցադրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Կորնիձոր տեղափոխված երեխայի կողմից արված նկարներ, որոնցում ծաղիկներ և տուն էին պատկերված:

‹‹Եթե այդքան վայրագություններ տեսնելուց հետո երեխան դեռ ունակ է սա նկարել, դա նշանակում է, որ հայերը չեն դադարելու պայքարել, իսկ մենք չենք լքելու հայ ժողովրդին››,-եզրափակել է իր ելույթը Անա Օլիվերան:

Միջոցառման շրջանակներում տեսաուղերձներով են հանդես եկել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am