Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը հայերեն գրառում է 
կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր մենք շարունակում ենք հարգել Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհում ենք այն ցավի մասին, որ շատերը մինչ օրս ապրում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։

«1915 թվականին սպանվել է ավելի քան 1,5 միլիոն հայ։ Մենք պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն»,- նշված է ԱԳ նախարարի գրառման մեջ` հայերենով հավելելով. «Հիշում ենք և պահանջում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am