Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով

Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ 
հանդեպ մեղադրանքների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կասեցրել է իր հանրային պարտականությունների կատարումը, որպեսզի «դադար առնի և խորհի»՝ արդյոք մնալ այդ պաշտոնում։ Այս որոշումը կապված է այն բանի հետ, որ դատարանը նախնական հետաքննություն է սկսել Սանչեսի կնոջ նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Իսպանիայի ղեկավարը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ շտապ պետք է որոշի՝ արդյոք «շարունակել ղեկավարել կառավարությունը թե հրաժարվել այդ պատվից»։ Նա հայտնել է, որ ապագայի մասին որոշում կկայացնի և այդ որոշման մասին ԶԼՄ-ներին կհայտնի ապրիլի 29-ին։ Սանչեսը նաև հայտնել է «ոտնձգությունների ռազմավարության» մասին, որոնց նպատակն է քաղաքականապես թուլացնել իրեն և անձնապես թիրախավորել իր կնոջը։

Դատարանը հայտնել է, որ հետաքննում է վարչապետի կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքները։ Նրա հանդեպ մեղադրանքներ է առաջադրել հակակոռուպցիոն «Manos Limpias» («Մաքուր ձեռքեր») կազմակերպությունը, որը ղեկավարվում է ծայրահեղ աջ ուժերի ներկայացուցչի կողմից։

Սանչեսը հայտարարել է, որ իր կինը կպաշտպանի իր պատիվը և կաշխատի դատական իշխանությունների հետ։

Դատարանը հետաքննության վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել, սակայն El Confidencial հարթակը ապրիլի 24-ին հաղորդել է, որ հետաքննվում են Գոմեսի կապերը մասնավոր ընկերությունների հետ, որոնք կառավարությունից գումար են ստացել կամ պետական պայմանագրեր կնքել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am