Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների 
պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

ՄՈՍԿՎԱ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը հորդորում է Բաքվին և Երևանին հոգևոր-մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 25-ին կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ՌԴ-ն ինչ վերաբերմունք ունի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում մշակութային կոթողները պարբերաբար վանդալիզմի ենթարկելու նկատմամբ:

«Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները՝ կապված մշակութային ու պատմական հուշարձանների, հոգեւոր արժեքների ոչնչացման հետ, մենք կոչ ենք անում Բաքվին ու Երեւանին թեման դարձնել երկկողմ բանակցությունների առարկա։ Մեր կողմից պատրաստ ենք այդ առումով ունենալ գործուն աջակցություն»,- ասել է Զախարովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am