Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթևերն ընկել են

Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթևերն ընկել են

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի նշանավոր Moulin Rouge կաբարեի կարմիր հողմաղացի անվաթևերը լույս ապրիլի 25-ի գիշերը ժամը 02:00-ից մինչև 03:00-ն ընկած ժամանակահատվածում պոկվել և ընկել են մայթի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BFM TV-ն:

Հրշեջների տվյալներով` ոչ ոք չի տուժել։

Ոստիկանների նախնական վարկածով՝ անվաթևերն ընկել են եղանակային պայմանների պատճառով՝ զուգորդված հնարավոր մաշվածությամբ։

Les-ailes-du-Moulin-Rouge-au-sol-lors-de-leur-effondrement-dans-la-nuit-du-24-au-25-avril-2024-1850974.jpg (35 KB)

Անվաթևերի ընկնելու հետ միասին պոկվել են նաև կաբարեի ցուցանակի առաջին երեք MOU տառերը: Բեկորները հեռացվել են առավոտյան մոտավորապես ժամը 8-ին: Փլուզման վայրը շղթայվել է։

Moulin Rouge-ի ղեկավարությունը հավաստիացրել է, որ կոնստրուկցիայի ամրությունն ստուգվել է ամեն շաբաթ, և հավելել, որ իրենք դեռ չեն կարող բացատրել այս միջադեպը։ Փլուզումը տեղի է ունեցել շոուի ավարտից հետո. այդ պահին շենքում եղել են միայն անվտանգության աշխատակիցները։

Ավելի ուշ կաբարեի գլխավոր տնօրեն Ժան Վիկտոր Կլերիկոն հայտարարել է, որ լիովին բացառում է դիվերսիան և հակված է կարծելու, որ անվաթևերն ընկել են տեխնիկական խնդիրների պատճառով։ Նա հայտնել է, որ շենքը շուրջօրյա տեսահսկվում է, և ոչ ոք չի նկատել կողմնակի անձանց, այդ թվում՝ տանիքում։ Նա նաև հայտնել է, որ ապրիլի 25-ի երեկոյան ներկայացումը չի չեղարկվում։

1889 թվականին ստեղծված կաբարեի ողջ պատմության ընթացքում նման պատահարներ չեն եղել։ Միակ բացառությունը 1915 թվականի հրդեհն է, որը տեղի է ունեցել վերանորոգման ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am