Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակաբար աճում է

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակաբար աճում է

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը տարեսկզբից կայուն աճել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին փաստող ցուցանիշներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին հաշվետվությունից հետևում է, որ այս տարվա մարտին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3 մլրդ 568.2 մլն դոլար: Մեկամյա վաղեմության ցուցանիշը գերազանցվել է 2.1 անգամ: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 7.3 տոկոս: Ընթացիկ տարվա առաջին քառամսյակում այն կազմել է 9 մլրդ 169.7 մլն դոլար, ինչը նույնպես 2.1 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Արտահանման ծավալը մարտին կազմել է 1 մլրդ 845.4 մլն դոլար՝ 3 անգամ գերազանցելով 2023 թվականի նույն ամսվա ցուցանիշը: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 13.1 տոկոս: Հունվար-մարտ ամիսներին Հայաստանից արտահանվել է 4 մլրդ 422.8 մլն դոլարի ապրանք, ինչը 2.7 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Այս տարվա մարտին երկիր է ներմուծվել 1 մլրդ 722.8 մլն դոլարի ապրանք: Անցյալ տարվա մարտի համեմատ աճը կազմել է 56.2 տոկոս: 2024 թվականի փետրվարի համեմատ ներկրումն ավելացել է 1.8 տոկոսով: Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան ներկրված ապրանքների ծավալը կազմել է 4 մլրդ 746.9 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցվել է 75.8 տոկոսով:

2024-ի մարտին դրամի փոխարժեքը ներկայացված է ԱՄՆ 1 դոլարի դիմաց 400.42 դրամի հաշվարկով: Հունվար-մարտ ամիսներին դոլարի արժեքը կազմել է 403.22 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am