Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը

Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի 
ղեկավարի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։

Քննարկվել են Երևանում ԵԽ գրասենյակի՝ «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի անցկացմանն առնչվող հարցեր։

Ծրագիրը նպաստում է զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, կրթական կարողությունների զարգացմանը և պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ բարեփոխումներին, կին զինծառայողների կրթական կարողությունների զարգացմանը, զինծառայողների վարքագծի կանոնների միջազգային չափանիշների համապատասխանեցմանը, ինչպես նաև ՄԻՊ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների արդյունավետ և սահմանված ժամանակացույցով իրականացմանը։

Համագործակցության շարունակականության ապահովման համատեքստում ընդգծվել է ձեռք բերված արդյունքների պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները կարևորել են ծրագրի շարունակականության ապահովումը և համագործակցության նոր ուղղությունների զարգացումը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am