Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վենետիկը դարձել է աշխարհում առաջին քաղաքը, որը ներմուծել է զբոսաշրջիկների մուտքավճարի համակարգ՝ փորձելով նվազեցնել նրանց հոսքը տոների շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Վենետիկի գնացքի կայարանի և հետիոտնային կամրջի մոտ տեղադրվել են համապատասխան ցուցանակներ, որոնք այցելուներին նախազգուշացնում են 5 եվրո մուտքավճարի մասին։

Ապրիլի 25-ն Իտալիայում ազգային տոն է և այս տարվա 29 տոներից առաջինն է, երբ մարդիկ պետք է տոմս գնեն, եթե ցանկանում են քաղաք մտնել առավոտյան 8։30-ից մինչև ցերեկը 4։30-ը։ Կարելի է տոմսերն ամրագրել ինչպես առցանց, այնպես էլ գնել տեղում։

Այն մարդիկ, որոնք քաղաք են մտել առանց տոմսի, և տեսուչների կողմից կամայական ստուգման ժամանակ հայտնաբերվել են, պետք է վճարեն 50-300 եվրո տուգանք։ Հյուրանոցի ամրագրում ունեցող և 14 տարեկանից ցածր անձինք վճարելու կարիք չունեն, սակայն, միևնույն է, պետք է նախապես գրանցվեն։ Բացառություն են կազմում քաղաքի բնակիչները, ուսանողները և աշխատողները։

Ըստ քաղաքային պաշտոնյաներից մեկի՝ 2023 թվականին Վենետիկ է այցելել մոտ 20 միլիոն մարդ։ Նրանցից միայն մոտ կեսն է գիշերն անցկացրել քաղաքի հյուրանոցներում։ Այս հոսքի պատճառով տեղի բնակչության թիվը նվազել է. այժմ այն կազմում է 49 000 մարդ։

Բացի մուտքավճարի սահմանումից, Վենետիկը նաև արգելել է մեծ զբոսանավերի մուտքը Վենետիկի ծովածոց, ինչպես նաև զբոսաշրջային խմբերի չափի նոր սահմանափակումներ է մտցրել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am