Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
17:27, 25 Ապրիլ 2024
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ:
Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում: Ավելի ուշ պայքարի մեջ կմտնի 70 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Տղամարդկանց թիմից կիսաեզրափակիչ է դուրս եկել 5 բռնցքամարտիկ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում