Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ԵՐԵՎԱՆ, 25  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետությունները պետք է անհապաղ հրադադարի ձգտեն Գազայի հատվածում և պատժամիջոցներ սահմանեն Իսրայելի դեմ։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Եգիպտոս և Հորդանան կատարած այցից հետո Ժնևում հրապարակված հայտարարության մեջ նման կարծիք է հայտնել Պաղեստինի իսրայելական վերահսկողության տակ գտնվող տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն՝  հավելելով, որ պետությունները պետք է անհապաղ և անվերապահ հրադադար պահանջեն և պատժամիջոցներ սահմանեն Իսրայելի դեմ՝ հետագա աղետներից խուսափելու համար։

«Այս պահին Իսրայելն այնքան է խախտել իր միջազգային պարտավորությունները, որ արդարացնում է պատժամիջոցների կոչը»,- ասել է նա։

Հատուկ զեկուցողը նշել է, որ Իսրայելի իշխանությունները հերթական անգամ մերժել են իր  մուտքը պաղեստինյան տարածքներ, ուստի այնտեղ տիրող իրավիճակի մասին տեղեկություն է ստացել հարևան երկրների պաղեստինցիներից։

«Ոչ մի պաղեստինցի անվտանգ չէ իսրայելական անխոչընդոտ վերահսկողության տակ»,- հայտարարել է փորձագետը՝ նշելով, որ Գազայում իրավիճակը ավելի վատ է, քան նախկինում ենթադրվում էր, և դա կունենա լուրջ և բազմակողմ երկարաժամկետ հետևանքներ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am