Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարն «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկել է մարզերում գործող պետական բուհերի ռեկտորների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկել է մարզերում 
գործող պետական բուհերի ռեկտորների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում մարզային բուհերի գործունեության, կրթական ծրագրերի վերլուծության և զարգացման վերաբերյալ հարցեր:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում մեկնարկած կարևոր փոփոխություններին, կարևորել է գործընթացում բոլոր կողմերի ներգրավվածությունն ու համագործակցությունը: «Համատեղ աշխատանքն ու աջակցությունը բարեփոխումների գործընթացին  շատ կարևոր են.  նախարարությունն ակնկալում է մասնակցակային գործընթաց»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նրա խոսքով՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի համատեքստում մարզային բուհերին առնչվող խնդիրները քարտեզագրելու և լուծման ուղիները գտնելու համար անհրաժեշտ է կատարել վերլուծություն՝ հասկանալու համար, թե մարզերում որ մասնագիտություններով կրթություն կազմակերպելու իրական անհրաժեշտություն կա:  Մասնագիտությունների ցանկը, ըստ Ժաննա Անդրեասյանի, պետք է հիմնված լինի շրջանավարտների զբաղվածության տվյալների վրա՝  հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի աշխատաշուկայի սպասարկման պահանջարկը, ինչպես նաև  բուհի կողմից իրականացվող հետազոտական նախագծերը:

«Կարևոր է հասկանալ՝ ըստ մասնագիտությունների ինչպիսի կրթություն ենք ապահովում,  ինչ որակավորումներ ենք շնորհում և ինչ կարիք ենք սպասարկում»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով ելքային տվյալների ճշգրիտ հավաքագրումը, որը ներառելու է տեղեկատվության ամբողջացում՝ կրթական ծրագրերի իրագործումից մինչև ենթակառուցվքածքների և մասնագետների առկայություն:

Ըստ նրա՝  կայացվող բոլոր որոշումների հիմքում դրվելու են վերլուծություններն ու ստացված տեղեկությունները: Այս համատեքստում կարևորվել է տեղեկատվության տրամադրման միասնական ձևաչափի անհրաժեշտությունը: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել  նաև ընդունելության ցուցանիշներին, բուհերի գույքային հագեցվածությանը և այլ խնդիրների:

ՀՀ ԿԳՄՍ տեղեկամամբ՝ անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը պետք է իրականացվի թիրախային քննարկումների արդյունքում. «Ակադեմիական քաղաքի ծրագիրը ներկայացվելու է բոլոր բուհերում՝ պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ. յուրաքանչյուր որոշման գնալու ենք միասնաբար»:  

Նախարարի պարզաբանմամբ՝ ծրագրին առնչվող մնացյալ հարցերը՝ կառուցվածքային, կազմակերպչական, ֆինանսատնտեսական, բովանդակային, քննարկման դաշտում են, ինչի նպատակով շահագրգիռ կողմերի ներգրավմամբ ձևավորվում են աշխատանքային խմբեր: Նա ասել է, որ մարզային բուհերի ներկայացուցիչները ևս կընդգրկվեն աշխատանքային խմբերում՝ ծրագրի ընթացքին ավելի կառուցողական մասնակցություն ունենալու նպատակով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am