Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
20:48, 25 Ապրիլ 2024
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց պայքարի 48 կգ քաշի կիսաեզրափակիչում Բարեղամ Հարությունյանը մրցեց Սերբիայից Ռադե Յոկսիմովիչի հետ: Հարությունյանը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ: Այն կկայանա ապրիլի 28-ին:
Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում