Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին

Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման 
ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 25  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ երկրի պաշտոնական ռազմական ինտեգրումը ՆԱՏՕ-ին ավարտվել է։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Շվեդիայի վարչապետը հայտնել է, որ Ստոկհոլմում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու վերաբերյալ եզրափակիչ համաժողովն ավարտվել է ռազմական ինտեգրման ավարտի մասին համապատասխան հռչակագրի ստորագրմամբ։ 

Քրիստերսոնը նաև նշել է, որ Ֆինլանդիայում համապատասխան գործընթացի հետ մեկտեղ սա ՆԱՏՕ-ի պատմության մեջ ամենաարագ ինտեգրացիոն գործընթացներից մեկն է։ 

Շվեդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի 32-րդ անդամն էր դարձել ընթացիկ տարվա  մարտի 7-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am