Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով

Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք 
արտադրելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իշխանություններն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում պատրաստվում են պայմանագրեր ստորագրել ամերիկյան ձեռնարկությունների հետ՝ Ուկրաինայի համար մինչև 6 միլիարդ դոլարի զենք և տեխնիկա արտադրելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO պարբերականը:

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ պայմանագրերը կարող են վերջնականապես համաձայնեցվել ու հայտարարվել արդեն ապրիլի 26-ին, և կներառեն զինամթերք Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, HIMARS համակարգերի և NASAMS զենիթահրթիռային համալիրների համար, հրետանային զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և դրանց դեմ պայքարի միջոցներ և «օդ-օդ» դասի հրթիռներ կործանիչների համար։

Ըստ POLITICO-ի՝ սպառազինությունն, ամենայն հավանականությամբ, դեռ մի քանի տարի չի հասնի Ուկրաինա, քանի որ այդ գումարը տրամադրվում է Ուկրաինային անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում, որը նախատեսում է ամերիկյան պաշտպանական արդյունաբերության ընկերությունների հետ նոր զենք արտադրելու շուրջ պայմանագրեր, այլ ոչ թե ԱՄՆ պահուստներից զենքի տրամադրում։

Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր Կոնգրեսի կողմից հաստատված օրինագծերի փաթեթ` Ուկրաինային, Իսրայելին և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցներին 95 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսական օգնության վերաբերյալ։ Ուկրաինային օգնության օրենքը նախատեսում է մոտավորապես 61 միլիարդ դոլարի հատկացում Կիևին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am