Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում մեկնարկել է նախագահական ընտրությունների և երկքաղաքացիության ներդրման հարցով հանրաքվեի քվեարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ընտրելու իրավունք ունի երկրի 2,889 մլն բնակիչ և հանրապետության արտերկրում գտնվող 2385 քաղաքացի:

Մայիսի 12-ին անցկացվող նախագահական ընտրություններն ութերորդն են Լիտվայի անկախությունից ի վեր: Այդ նպատակով երկրորւմ բացվել են մոտ 1900 ընտրատեղամասեր: Միաժամանակ՝ հանրաքվե է անցկացվում երկքաղաքացիության ներդրման հարցով։

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու։ Նրանցից չորսն առաջադրվել են քաղաքական կուսակցությունների կողմից, չորսն՝ ինքնաառաջադրվել։ Ըստ փորձագետների և սոցիոլոգիական հարցումների՝ ֆավորիտներն են գործող նախագահ 59-ամյա Գիտանաս Նաուսեդան, որը հավակնում է երկրորդ ժամկետի, վարչապետը՝ 49-ամյա Ինգրիդա Սիմոնիտեն և անկախ թեկնածու, իրավաբան 48-ամյա  Իգնաս Վեգելեն:

Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը։ Եթե ​​մայիսի 12-ին թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի գրանցել այդ արդյունքը, ապա երկու շաբաթ անց կկայանա երկրորդ փուլ՝ նախորդի երկու առաջատարների մասնակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am