Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Բլինքենը ժամանել է Կիև՝ Վաշինգտոնի աջակցությունը հայտնելու Ուկրաինային

Բլինքենը ժամանել է Կիև՝ Վաշինգտոնի աջակցությունը հայտնելու Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Կիև, որպեսզի ԱՄՆ-ի աջակցությունը հայտնի Ուկրաինային:

0fc4bbb9-ba19-44ae-a288-fe1c8da530fc.jpg (22 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ Բլինքենը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի, արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ քննարկելու մարտի դաշտում տիրող իրավիճակը, ինչպես նաև ԱՄՆ անվտանգության և տնտեսական աջակցության ազդեցությունը։

d53b2f8f-5fda-424b-94b7-768cca34b0f2.jpg (36 KB)

«Նա կընդգծի Ամերիկայի հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը՝ Ռուսաստանի շարունակվող հարձակման պայմաններում», - նշված է հայտարարության մեջ։

Բլինքենի այցից մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը, որը հաստատել էր Կոնգրեսը և որը ներառում է գրեթե 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային։

Միևնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է ինտենսիվ ռազմական գործողություններն Ուկրաինայի հյուսիս-արևելքում․ վերջին շաբաթվա ընթացքում ռուսական ուժերը մի քանի լուրջ առաջխաղացում են ունեցել Խարկովում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am